Վահագն Հայրապետյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Կայրաթ Մոսկվայի կազմում🎥
Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի` Օլմպ-ՖՆԼ-2-ի, 15-րդ տուրի շրջանակում «Կայրաթ Մոսկվան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Զենիթ-2»-ի նկտամամբ։
«Կայրաթ Մոսկվայի» կազմում հանդիպման 66-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի կիսապաշտպան Վահագն Հայարապետյանը, ով էլ ընդամենը 1 րոպե անց դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 24-ամյա կիսապաշտպանի համար սա ընթացիկ մրցաշրջանում առաջին արդյունավետ գործողությունն էր։
Նշենք, որ «Կայրաթ Մոսկվան» Օլիմպ-ՖՆԼ-2-ի շրջանակում անցկացրած 12 խաղից հետո վաստակել է 18 միավոր և 10 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ-2, Կայրաթ-Մոսկվա, Վահագն Հայրապետյան, Օլիմպ-ՖՆԼ-2