Վալերի Ծառուկյանի հիասքանչ գոլը Ռոստովի դեմ խաղում 🎥

Վալերի Ծառուկյանի հիասքանչ գոլը Ռոստովի դեմ խաղում 🎥

19/10/2024 - 17:16

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Պարի ՆՆ»-ը տնային խաղում մրցեց «Ռոստովի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Պարի ՆՆ»-ի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը, որը փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին և 75-րդ րոպեին ընթացքից կատարած հիասքանչ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու բացեց հաշիվը։

22-ամյա Ծառուկյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում խփեց երրորդ գոլը։

«Ռոստովի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

«Պարի ՆՆ»-ն այդ ոչ-ոքիից հետո վաստակեց 12 միավոր և 10-րդն է մրցաշարային աղյուսակում, «Ռոստովը» 13 միավորով` 8-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023