Վալենսիան մտադիր է վարձակալել Հյուսային Նապոլիից
«Նապոլիի» պաշտպան Էլսեիդ Հյուսայի գործակալ Մարիո Ջուֆրեդին հաստատել է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Վալենսիա»:
«Ընթանում են բանակցություններ, մենք չորեքշաբթի առավոտից կապի մեջ ենք «Վալենսիայի» հետ:»,- ասել է գործակալը:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, իսպանական ակումբը ցանկանում է գնման իրավունքով վարձակալել 25-ամյա ալբանացուն: Սակայն եթե Հյուսայը որոշ քանակությամբ հանդիպումներ անցկացնի, ապա «Վալենսիան» ստիպված կլինի գնել վերջինիս 20 մլն եվրոյով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «չղջիկների» պաշտպան Կրիստիան Պիչինին մարզումների ժամանակ կոտրել է ծունկը, ինչի պատճառով կարող է բաց թողնել 5 ամիս: Այդ պատճառով «Վալենսիան» փնտրում է վերջինիս փոխարինող: