Վալենսիան ապացուցում է, որ Չեմպիոների լիգայում թույլ թիմեր չկան?

Վալենսիան ապացուցում է, որ Չեմպիոների լիգայում թույլ թիմեր չկան?

11/12/2019 - 02:27

Չեմպիոնների լիգայի H խմբում կայացան 6-րդ տուրի հանդիպումները։ Այս խաղերից առաջ 3 թիմ պահպանում էին հիանալի հնարավորություններ պայքարը շարունակելու և ամենաանհավանական տարբերակն այն էր, որ «Այաքսը» դուրս կմնա պայքարից։

Սակայն, ֆուտբոլն, ինչպես միշտ, փայլեց իր անկախատեսելիությոամբ։ «Վալենսիան» հյուրընկալվելիս 0։1 հաշվով հաղթեց Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակչի մասնակցին՝ մատուցելով խմբային փուլի ամենամեծ անակնկալը։ Ավելին՝ «Վալենսիան» մի խմբում գրավեց առաջին հորիզոնական, ինչը որևէ մեկի մտքով չէր անցնի։ Հանդիպման միակ գնդակը 24-րդ րոպեին հեղինակեց Ռոդրիգոն։

Խմբի մյուս խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ խմբի հետնապահ «Լիլի» նկատմամբ։ Լոնդոնցիների կազմում առաջին խաղակեսում 2 գնդակի առավելություն ապահովեցին Թեմի Աբրահամն ու Սեսար Ասպիլիկուետան, իսկ երկրորդ խաղակեսի վերջնամասում ֆրասնիցների կազմում 1 գնդակ հետ բերեց «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Լոիկ Ռեմին։

Այսպիսով, «Վալենսիան» ու «Չելսին» վաստակեցին 11 միավոր և պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում։ «Չղջիկներն» «Չելսիի» նկատմամբ ունենալով անհատական խաղերի առավելություն՝ զբաղեցրին առաջին հորիզոնականը։ «Այաքսը» մնաց 10 միավորով և ուղևորվում է Եվրոպա Լիգա, իսկ «Լիլը» 1 միավորով եզրափակեց խումբը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023