Սևիկյանը Լոկոմոտիվի կազմում նորամուտի խաղում ասիստ կատարեց 🎥
Ռուսաստանի գավաթի խաղարկության 4-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցակցի դաշտում 5:1 հաշվով ջախջախեց «Խիմկիին»։
«Երկաթուղայինների» կազմում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որն ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ և արդեն 48-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Տիմուր Սուլեյմանովին։
Միխայիլ Գալակտիոնովի գլխավորած թիմը գավաթի խաղարկությունում հաղթել է բոլոր 4 խաղերում և 12 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ Մոսկովյան ակումբն արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆ փուլում։
Հիշեցնենք, որ 23-ամյա Սևիկյանը վերջերս է հունգարական «Ֆերենցվարոշից» վարձավճարով տեղափոխվել «Լոկոմոտիվ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդգար Սևիկյան, Լոկոմոտիվ, Խիմկի, Միխայիլ Գալակտիոնով, Ռուսաստանի գավաթ, Տիմուր Սուլեյմանով