Սևիլիան հրաժեշտ է տվել լեգենդար Խեսուս Նավասին 🎥
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթել է «Սելտային»։
Հանդիպումից հետո «Սևիլիան» հրաժեշտ է տվել ակումբի լեգենդար ավագ Խեսուս Նավասին։ 39-ամյա ֆուտբոլիստը տնային վերջին հանդիպումն է անցկացրել. նա դեկտեմբերի 22-ին Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա հանդիպումից հետո ավարտելու է կարիերան։
Նավասն անդալուզյան ակումբում հանդես է եկել 2001-2013 և 2017-2024 թթ.` 702 խաղում դառնալով 39 գոլի ու 119 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Սևիլիայի» պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ ու լավագույն ասիստենտն է։ Իսպանացի պաշտպանը 2013-2017 թթ. խաղացել է նաև «Մանչեսթեր Սիթիում», մասնակցել 183 հանդիպման, խփել 8 գոլ ու կատարել 35 գոլային փոխանցման հեղինակ։
Նավասը 2009-2024 թթ. հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքական, 56 խաղում խփել 5 գոլ, խաղընկերներին օգնել աչքի ընկնել 11 անգամ։ Վետերան ֆուտբոլիստը «ֆուրիա ռոխայի» կազմում 2010 թ. դարձել է աշխարհի, իսկ 2012 ու 2024 թթ.` Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Իսպանիայի հավաքական, Լա-լիգա, Խեսուս Նավաս, Մանչեսթեր-Սիթի, Սևիլիա