Սքոուլզը 8 ֆուտբոլիստի անուն է նշել, որոնց տրանսֆերը կվաճառեր ՄՅՈՒ-ից
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար, նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը 8 ֆուտբոլիստի անուն է նշել, որոնց տրանսֆերը կվաճառեր մանկունիական գրանդից, հայտնում է Goal-ը։
Այդ խաղացողներն են պաշտպաններ Լենի Յորոն, Նուսայիր Մազրաուին, Լյուկ Շոուն, Հարի Մագուայերը, լատերալ պատրիկ Դորգուն, կիսապաշտպաններ Մեյսոն Մաունթը, Մանուել Ուգարտեն և հարձակվող Ջոշուա Զիրկզեն։
Լենի Յորոյի մասին
«Կարծում եմ` նրան բարդ տրվեց էի թիմին հարմարվելու շրջանը։ Համարում եմ, որ նրան ժամանակ է հարկավոր, բայց եթե այժմ ընտրություն կատարելու հնարավորություն լիներ, ես, հավանաբար, կբաժանվեի նրանից»։
Նուսայիր Մազրաուիի մասին
«Վաճառել տրանսֆերը։ Չգիտեմ` ինչպես նրան ներգրավել թիմում։ Նա խաղացել է աջ պաշտպանի դիրքում։ Երեք կենտրոնական պաշտպանի սխեմայով թիմն այլևս չի խաղում։ Կարծում եմ` նրանից բաժանվելու ժամանակն է»։
Լյուկ Շոուի մասին
«Երբ նա կայուն խաղում էր, ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհում նրանից ավելի լավ ձախ պաշտպան գրեթե չկար, բայց եթե խոսքը ներկայի մասին է… Նա քիչ է խաղում։ Ես կբաժանվեի նրանից»։
Պատրիկ Դորգուի մասին
«Նրան թիմ են բերել ձախ պաշտպանի դիրքի համար, բայց Դորգուն այնքան էլ շատ չի խաղում։ Նրա տրանսֆերը նույնպես կվաճառեի։ Չգիտեմ, թե որ դիրքում նա կարող է խաղալ։ Եթե պետք է մնա թիմում, հասարակ խաղացող է լինելու»։
Հարի Մագուայերի մասին
«Ինչ-որ պահ տպավորություն էր, թե նա հարություն է առել, բայց վստահ չեմ, որ Հարիի հետ հնարավոր է հաղթել Պրեմիեր լիգան ու Չեմպիոնների լիգան։ Դա հնարավոր կլինի, եթե պաշտպանության կենտրոնում նրա հետ խաղա Ռիո Ֆերդինանդի մակարդակի ֆուտբոլիստ։ Ես կենտրոնական պաշտպանի դիրքում նախընտրում եմ Դե Լիխտին, որն ավելի երիտասարդ է և ավելի արագաշարժ»։
Մեյսոն Մաունթի մասին
«Մաունթն ինձ դուր է գալիս, լավ ֆուտբոլիստ է, բայց կվաճառեի նրա տրանսֆերը, քանի որ Բրունու Ֆեռնանդեշի հետ մրցակցությունը երբեք չի կարող հաղթել։ Չգիտեմ` է՛լ ինչ դիրքերում նա կարող է խաղալ։ Քիչ խաղաժամանակ է ստանում»։
Մանուել Ուգարտեի մասին
«Կարծում եմ` նա նույնպես կհեռանա»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լենի Յորո, Լյուկ Շոու, Հարի Մագուայեր, Մանուել Ուգարտե, Մանչեսթեր Յունայթեդ, Մեյսոն Մաունթ, Նուսայիր Մազրաուրի, Պատրիկ Դորգու, Պոլ Սքոուլզ, Ջոշուա Զիրկզեե