Ստյոպա Մկրտչյանն առաջին գոլն է խփել Օսիեկի կազմում 🎥
Խորվաթիայի Ազգային լիգայի 4-րդ տուրում «Օսիեկը» հյուրընկալվելիս մրցեց «Իստրա 1961»-ի դեմ։
Հանդիպումը թրիլլերային ընթացք և ավարտ ունեցավ, որն ավարտվեց 4:4 հաշվով։
Խաղի ընթացքում «Օսիեկը» նախ հաղթում էր 2:1, ապա` 4:2, սակայն 90+1-րդ րոպեին գնդակ բաց թողեց, ինչից հետո գրանցվեց 4:4 հաշիվը։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, ով 22-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և բացեց հաշիվը։
Հատկանշական է, որ 20-ամյա պաշտպանը 90+1-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ` «խփելով» հանդիպման վերջին գոլը։
Այս ոչ-ոքիի հետո «Օսիեկը» վսստակեց 7 միավոր և գլխավորում է Ազգային լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Իստրա 1961»-ը, 2 միավորով, նախավերջինն է` 9-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իստրա 1961, Խորվաթիայի առաջնություն, Ստյոպա Մկրտչյան, Օսիեկ