Ստյոպա Մկրտչյանի նորամուտը «Նյուրնբերգում» անհաջող է ստացվել 🎥
Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Նյուրնբերգը» հյուրընկավելիս 1:2 հաշվով պարտվել է «Պադերբորբին»։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։
22-ամյա ֆուտբոլիստի նորամուտը նոր ակումբում անհաջող է ստացվել։ Նրա խախտումից հետո «Նյուրնբերգի» դարպասի 11-մետրանոց է նշանակվել, որը 26-րդ րոպեին իրացրել է Սեբաստիան Կլասը։
Մկրտչյանն օրեր առաջ է խորվաթական «Օսիեկից» 800 հազար եվրոյով տեղափոխվել «Նյուրնբերգ»։
«Պադերբորնը» 39 միավորով երրորդն է, «Նյուրնբերգը»` 26 միավորով 9-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml