Թրիլեր «Գուդիսոն Պարկում»! «Էվերթոնը» 90+8-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց «Լիվերպուլից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղում «Լիվուպուլը» մերսիսայդյան դերբիում «Գուդիսոն Պարկ» ստադիոնում մրցեց «Էվերթոնի» դեմ։
Ծանր պայքարում անցած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Իրիսներից» 11-րդ րոպեին հաշիվը բացեց Բետուն, որին Արնե Սլոթի գլխավորած թիմը պատասխանեց Ալեքսիս Մաքալիսթերի ու Մոհամեդ Սալահի գոլերով։ Սալահը գոլին ավելացրեց նաև գոլային փոխանցում։
32-ամյա վինգերը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 24 խաղում 22 գոլ է խփել, կատարել 14 ասիստ։ Նա առաջնության լավագույն ռմբարկուն է ու գլխավոր ասիստենտը։
Թվում էր, թե «կարմիրները» կհաղթեն, սակայն 90+8-րդ րոպեին «Էվերթոնի» ավագ Ջեյմս Տարկովսկին ոչ-ոքի փրկեց իր թիմի համար։
«Լիվերպուլը» վաստակեց 57 միավոր և ամրապնդվեց առաջին տեղում։ «Կարմիրներն» արդեն 7 միավորով են գերազանցում մոտակա հետապնդող «Արսենալին»։ «Էվերթոնը» 27 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքսիս Մաքալիսթեր, ԱՊԼ, Արնե Սլոտ, Էվերթոն, Լիվերպուլ, Մոհամեդ Սալահ, Ջեյմս Տարկովսկի