Սպորտինգն ընդունել է երկու գրանդ ակումբների առաջարկը՝ թույլ տալով Բրունու Ֆերնանդեշին անձամբ ընտրել հաջորդ ակումբը
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, հայտնի են դարձել «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ֆինանսական մանրամասները։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալական ակումբը ֆիքսված կստանա 55 մլն եվրո։ 10 մլն եվրո ակումբը կստանա մի շարք պայմանների կատարման դեպքում, որոնք, ըստ աղբյուրի, այնքան էլ դժվար չեն կատարելը։
Եվս 15 մլն եվրո պորտուգալական ակումբը կվաստակի, եթե խաղացողը նվաճի «Ոսկե գնդակը» կամ ակումբի հետ դառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սպորտինգը» «Բարսելոնայից» նույնպես ստացել էր առաջարկ։ Արդյունքում Լիսաբոնը ներկայացնող ակումբը ընդունել է նաև կատալոնական ակումբի առաջարկը՝ թույլ տալով Ֆերնանդեշին անձամբ ընտրել իր հաջորդ ակումբը։
Sky Sports-ը հաղորդում է, որ «Բարսելոնայի» առաջրակը եղել է ավելի լավը, սակայն գումարի մեծ մասը նախատեսվում է վճարել ամռանը։
# Բարսելոնա, Բրունու Ֆերնանդեշ, Մանչեսթեր-Յունայթեդ, Սպորտինգ, տրանսֆերներ