Սպինացոլային ծափերով և գրկախառնություններով են դիմավորել թիմային ընթրիքի ժամանակ🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիա 2:1 Բելգիա հանդիպման ժամանակ «սկուադրա աձուրայի» եզրային պաշտպան Լեոնարդո Սպինացոլան 78-րդ րոպեին ծանր վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը։
Արդեն նախնական տեղեկություններ կան, որ 28-ամյա պաշտպանը պատռել է աքիլլեսյան գարշապարի ջլերը, ինչի պատճառով ստիպված կլինի երկար ժամանակով բացակայել։
Ասյօր` հուլիսի 3-ին, Իտալիայի հավաքականը Twitter-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են թիմային ընթրիքի ժամանակ հավաքականի բոլոր ֆուտբոլիստները Լեոնարդո Սպինացոլային դիմավորել ծափողջյուններով, գրկախառնություններով ու ոգևորիչ խոսքերով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Լեոնարդո Սպինացոլա