Սպերցյանի «Կրասնոդարը» ոչ-ոքի գրանցեց «Զենիթի» հետ` պահպանելով առաջատարությունը 🎥
Սպերցյանի «Կրասնոդարը» ոչ-ոքի գրանցեց «Զենիթի» հետ` պահպանելով առաջատարությունը 🎥
13/04/2026 - 09:51

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Կրասնոդարը» «Գազպրոմ Արենա» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։

Սերգեյ Սեմակի գլխավորած թիմից հաշիվը 27-րդ րոպեին բացեց Վենդելը, որին «ցլերը» 69-րդ րոպեին պատասխանեցին Լուկաս Օլասայի դիպուկ հարվածով։

«Զենիթը» խաղավերջն անցկացրեց 10 ֆուտբոլիստով. 78-րդ րոպեին գլխավոր մրցավար Սերգեյ Կարասյովը դաշտից հեռացրեց Պեդրինյոյին։

Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 53 միավորով առաջին տեղում է, «Զենիթը»` 52 միավորով երկրորդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026