Սպերցյանն առաջին գոլն է խփել ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրանսոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։
Հյուրերի երկրորդ գնդակը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 45+3-րդ րոպեին դիպուկ իրացեց 11-մետրանոցը։
24-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում խփել է առաջին գոլը։
«Լոկոմոտիվի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը փոխարինվել է երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ։
«Կրասնոդարը» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Երկաթուղայինները» նույնքան միավորով երրորդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Լոկոմոտիվ, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ