Սպերցյանն անվանական մարզաշապիկ է նվիրել Արման Ծառուկյանին 📸
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անվանական մարզաշապիկ է նվիրել UFC թեթև քաշային կարգի դասաակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին։
«Հզոր համալրում` «Ռոստովի» դեմ խաղից առաջ։ Բանակցություններին անձամբ մասնակցել է Էդուարդ Սպերցյանը»,- գրել է «Կրասնոդարը» սոցցանցերում։
Գործող չեմպիոն «Կրասնոդարը» «Ռոստովի» դեմ կմրցի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում սեպտեմբերի 27-ին, մեկնարկը` 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# UFC, Արման Ծառուկյան, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ