Սպերցյանի հիասքանչ գոլը, որը մրցավարները չհաշվեցին🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրեցին «Զենիթն» ու «Կրասնոդարը»։
Գոլառատ խաղում Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը հաղթել է 3:2 հաշվով։
Հանդիպման 14-րդ րոպեին հյուրերն ստացել էին տուգանային հարվածի իրավունք, որն անչափ գեղեցիկ հարվածով գոլի է վերածել հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, սակայն, քանի որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստներից մեկը շատ մոտ է կանգնած եղել «Զենիթի» «պատ» կազմած ֆուտբոլիստներին, հանդիպման գլխավոր մրցավար Ալեքսեյ Ամելինը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը չեղարկել է գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ