Սպերցյանի գոլն ու ասիստը! «Կրասնոդարը» մեկնարկեց խոշոր հաշվով հաղթանակով 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։
Մրցաշրջանի առաջին գոլը խփեց ու ասիստը կատարեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։
25-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին տուգանայինից կատարած փոխանցումով օգնեց աչքի ընկնել Դիեգո Կոստային, իսկ 68-րդ րոպեին արդեն ինքն աչքի ընկավ։
«Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունն սկսեց հաղթանակով և մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը երկրորդ տուրում հուլիսի 26-ին սեփական դաշտում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
0-1 Costa pic.twitter.com/WB6LTZoymU
— RPL Sky (@RPLNews_eng) July 20, 2025
# 2025/26 մրցաշրջան, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Նիժնի Նովգորոդ, Պարի ՆՆ, ՌՊԼ0-3 Spertsyan pic.twitter.com/hg5s9lKvfX
— RPL Sky (@RPLNews_eng) July 20, 2025