Սպերցյանի գոլը Սպարտակի դեմ խաղում 🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սպարտակին»։
«Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 83-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը` ձևակերպելով վերջնական հաշիվը։
Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 7 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 17 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Սպարտակը», 10 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ, Սպարտակ