Սպերցյանի ասիստը հաղթանակ պարգևեց «Կրասնոդարին» 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Ակրոնին»։
Տանտերերի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Նիկիտա Կրիվցովը` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ասիստը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 8 խաղում 4 գոլ ու 9 ասիստ է գրանցել։
«Ակրոնի» կազմում նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը փոխարինվեց 78-րդ րոպեին։
«Կրասնոդարը» 19 միավորով մրցաշարյին աղյուսակի առաջատարն է, «Ակրոնը» 6 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ակրոն, Էդգար Սևիկյան, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Նիկիտա Կրիվցով, ՌՊԼ2-1 Krivtsov pic.twitter.com/vvvsdr3LEG
— RPL Sky (@RPLNews_eng) September 13, 2025