Սպերցյանը տպավորիչ ռեկորդ է գրանցել ՌՊԼ-ում 🎥

Սպերցյանը տպավորիչ ռեկորդ է գրանցել ՌՊԼ-ում 🎥

06/05/2025 - 14:59

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում «Ռուբինի» դեմ խաղում (2:1) Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում գրավել է մրցակցի դարպասն ու տպավորիչ ռեկորդ գրանցել, հայտնում է Opta-ն։

24-ամյա Սպերցյանը 21-րդ դարում դարձել է առաջին կիսապաշտպանը, որը Պրեմիեր լիգայում երեք մրցաշրջան անընդմեջ 10 գոլ է խփում։

Սպերցյանը 2022/23 մրցաշրջանում ՌՊԼ-ում խփել է 10, իսկ 2023/24 մրցաշրջանում` 11 գոլ։

«Կրասնոդարի» ավագն այդ խաղում նաև ասիստ է կատարել ու օգնել գոլ խփեց իր թիմակից Վիտոր Թորմենային։

«Կրասնոդարը» «Ռուբինի» նկատմամբ տարած հաղթանակից հետո 61 միավոր է վաստակել և առաջնության ավարտից երեք տուր առաջ առաջին տեղում է։ Երկրորդ տեղը 57 միավորով զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023