Սպերցյանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել «Կրասնոդարում» 🎥
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարի» կազմում «Ախմատի» դեմ խաղում (3:1) դիպուկ է իրացրել 11-մետրանոցն ու ակումբային ռեկորդ գրանցել, հայտնում է «ցլերի» մամուլի ծառայությունը։
Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 14-րդ գոլն է խփել 11-մետրանոցից։ Այդ ցուցանիշով նա լավագույնն է ակումբի պատմության մեջ և շրջանցել է Եվգենի Կալեշինի ու Ժոազինիոյի համատեղ ռեկորդը։
«Իհարկե, սպասում էի այս պահին։ Մեծ պատիվ է անունս գրել հարազատ ակումբիս պատմության մեջ։ Այդ գոլը նաև խաղային առումով շատ կարևոր էր։ Կարճ ասած` ուրախ եմ օգնելու համար։
Ռեկորդի մասին չէի մտածում։ Այդ պահին միայն մտածում էի` ինչպես հարվածեմ։ Կարևոր է, որ որոշումդ չփոխես»,- ասել է Սպերցյանը «Կրասնոդարի» մամուլի ծառայության հետ ճեպազրույցում։
24-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկել 8 անգամ։ Նա նաև 4 ասիստ է կատարել։
«Կրասնոդարը» 55 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից