Սպերցյանը հերթական ասիստը կատարեց` օգնելով «Կրասնոդարին» հաղթել տարվա վերջին խաղում 🎥
Սպերցյանը հերթական ասիստը կատարեց` օգնելով «Կրասնոդարին» հաղթել տարվա վերջին խաղում 🎥
07/12/2025 - 22:26

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։

51-րդ րոպեին տանտերերից ասիստ գրանցեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` օգնելով աչքի ընկնել Վիկտոր Սային։ Բրազիլացի վինգերը հաշիվը դարձրեց 2:1։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 18 խաղում արդեն 12 գոլային փոխանցում է կատարել։ Նա խփել է նաև 8 գոլ։

«Կրանսոդարը» դարձավ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի աշնանային չեմպիոն և 40 միավորով առաջին տեղում է։ ԲԿՄԱ-ն 36 միավորով 4-րդն է։

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը հաջորդ պաշտոնական հանդիպումը կանցկացնի 2026թ. փետրվարի 28-ին` 19-րդ տուրում մրցելով «Ռոստովի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025