Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Կրասնոդարը» «Ozon Arena» ստադիոնում մրցեց Մոսկվայի «Դինամոյի» դեմ։
«Ցլերը» լարված պայքարում կարողացան հաղթել 3:0 հաշվով։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմից աչքի ընկան Ջոն Կորդոբան, Նիկիտա Կրիվցովը և «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ գոլի դրվագում էլ Սպերցյանը Կրիվցովին արդյունավետ փոխանցում կատարեց։
«Կրասնոդարը» վաստակեց 67 միավոր և պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Նախորդ 6 տարիների անփոփոխ չեմպիոն «Զենիթը» 66 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից