Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում», հայտնում է Ajansspor-ը։
Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Օկան Բուրուկը ստեղծագործ կիսապաշտպան է փնտրում։ 51-ամյա մասնագետի ընտրությունը կանգ է առել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի վրա։
Ստամբուլյան ակումբը 2026թ. ձմռանը Սպերցյանի տեղափոխությա հարցում պատրաստվում է տրանսֆերային առաջարկ կատարել «Կրասնոդարին»։
Ռուսաստանի չեմպիոնը մտադիր է դիտարկել թիմի ավագի վերաբերյալ ստացած առաջարկները, քանի որ հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2026թ. հուլիսի 1-ին. 25-ամյա կիսապաշտպանն ակումբից կարող է հեռանալ անվճար։
Սպերցյանը «Կրասնոդարի» համակարգում է 2010 թվականից և ակումբի հիմնական թիմում 159 խաղում 49 գոլ ու 42 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գալաթասարայ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ, Օկան Բուրուկ