Սպերցյանը լինելու է Կրասնոդարի ավագը
Դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի` «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելուց հետո «Կրասնոդարի» նոր ավագը լինելու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Այդ մասին հաստատել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը.
«Կարևոր հայտարարություն ունեն` 2024/25 մրցաշրջանում թիմի ավագը լինելու է Էդուարդ Սպերցյանը»,- մեջբերում է ТАСС-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 108 հանդիպում` դառնալով 33 գոլի ու 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2024/25 մրցաշրջան, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Մատվեյ Սաֆոնով, Մուրադ Մուսաև