Սպերցյան. «Թիմում հրաշալի մթնոլորտ է»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին.
«Թիմում հրաշալի մթնոլորտ է։ Լավ ենք ճանաչում մարզչին։ Նա շատ խստապահանջ է և ունի իր սկզբունքները։
Վերջին օրերին առավելագույն ուժերն ենք ներդրել` հանդիպմանը պատրաստ լինելու համար։ Ֆիզիկապես լավ վիճակում եմ։ Տա՜ Աստված, որ օգնեմ հավաքականին։ Յուրաքանչյուր հրավեր հավաքականից ինձ համար մեծ պատիվ է։
Պորտուգալիայի հավաքականը լավագույններից է աշխարհում։ Պետք է կարգապահ լինենք` հաջող ելույթ ունենալու համար»,- ասել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագը։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին` ժամ 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am