Ամերիկյան հոլդինգը հաստատել է․ Սուպերլիգայի ակումբները հսկայական գումար կստանան սկզբնական շրջանում
Ինչպես գիտեք, 12 գրանդ ակումբներ հայտարերել են Սուպերլիգա ստեղծելու մասին։
Ամերիկյան ֆինանսական հոլդինգ JP Morgan Chase-ը հաստատել է, որ ֆինանսավորելու է Սուպերլիգան ներկայացնող ակումբներին։
«JP Morgan-ի ղեկավարը Սուպերլիգային իրենց մասնակցությունը հաստատել է էլեկտրոնային նամակի միջոցով»,- գրում է Calcio e Finanza-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։
Սպասվում է, որ Սուպերլիգայի հիմնադիր-ակումբներն սկզբնական շրջանում բանկից կստանան 10 մլրդ եվրո գումար։
Հավելենք, որ JP Morgan Chase-ը ամերիկյան ֆինանսական հոլդինգ է, որը ստեղծվել է ԱՄՆ-ում տեղակայված և գործող մի շարք բանկերի միավորման արդյունքում։ JPMorgan Chase-ի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու-Յորքում՝ Մանհեթենում։ Այն համարվում է ԱՄՆ-ի լավագույն 4 բանկային կազմակերպություններից մեկը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# JP Morgan Chase, Սուպերլիգա