Աղբյուր․ «Սուպերլիգայի բոլոր ակումբներն աշխատում են մրցաշարից դուրս գալու ուղղությամբ»
Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, սակայն դրա իրագործումը մոտ է տապալման։
Ինչպես գրում է The Telegraph-ի լրագրող Սեմ Ուոլեսը, Սուպերլիգայի բոլոր 12 հիմնադիր-ակումբները քննարկում են տարբերակներ մրցաշարից դուրս գալու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների ղեկավարները նման որոշում են կայացրել ֆուտբոլային հանրության բուռն արձագանքի և երկրպագուների բողոքի ցույցերի պատճառով։
TalkSPORT-ն էլ հայտնում է, որ բոլոր ակումբների ներկայացուցիչները շուտով արտահերթ հանդիպում կունենան և կցրեն մրցաշարը։
Հիշեցնենք, որ արդեն կա տեղեկատվություն այն մասին, որ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Ատլետիկո Մադրիդը» փաստաթղթեր են հավաքում Սուպերլիգայից դուրս գալու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Սուպերլիգա