Սուպեր Սաքոյի բենեֆիսը, Լայպցիգը՝ միանձնյա առաջատար,  Բավարիան կրկին հաղթում է վերջին րոպեներին?

Սուպեր Սաքոյի բենեֆիսը, Լայպցիգը՝ միանձնյա առաջատար, Բավարիան կրկին հաղթում է վերջին րոպեներին?

23/12/2019 - 02:09

Հանգստյան օրերին Գերմանիայում կայացավ Բունդեսլիգայի 17-րդ տուրը, որը վերջինն էր 2019 թվականին։ Այս տուրի արդյունքում «Լայպցիգը» կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Հոֆֆենհայմ» կազմում փայլեց մեր Սաքոն, «Բավարիան» էլ նորից հաղթեց վերջին րոպեներին։

Տուրը մեկնարկեց Զիսհայմում, որտեղ «Հոֆֆենհայմը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ չեմպիոնի հավակնորդ Դորտմուդնի «Բորուսիայի» նկատմամբ։

Առաջին խաղակեսից հետո հյուրերը Մարիո Գյոթցեի գոլի շնորհիվ առջևում էին նվազագույն հաշվով։ Ընդմիջմանը «Հոֆֆենհայմի» կազմում փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյան, ով էլ բեկեց հանդիպման ելքը։

Նախ՝ 79-րդ րոպեին Ադամյանը օգտվելով դորտմունդցիների տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, գրավեց Ռոման Բյուրկիի դարպասը, ապա 87-րդ րոպեին Ադամյանի եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Անդրեյ Կրամաիրչը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Առաջնության գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» երկրորդ տուրն անընդմեջ հաղթանակը կորզում է վերջին րոպեներին։ Հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբը ստեղծում է բազում գոլային պահեր, սակայն մինչև հանդիպման վերջնամասը չի կարողանում գրավել մրցակցի դարպասը։ Երկրորդ տուրն անընդմեջ մյունխենցիների կազմում հաղթանակ է պարգևում փոխարինման դուրս եկած երիտասարդ Ջոշուա Զիրկզեեն, իսկ մյուս գնդակը խփեց Սերժ Գնաբրին։

Չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկը՝ «Լայպցիգը» այս տուրից հետո կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Յուլիան Նագելսմանի սաներն այս տուրում սեփական հարկի տակ 3։1 հաշվով կամային հաղթանակ տարան «Աուգսբուրգի» նկատմամբ։

Հանդիպման 8-րդ րոպեին Ֆլորիան Նիդերլեհների ջանքերով հյուրերն առաջ էին անցել հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց հաղթանակ կորզել՝ երեք անգամ գրավելով մրցակցի դարպասը․ աչքի ընկան Կոնրադ Լայմերը, Պատրիկ Շիկը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Յուսուֆ Պոուլսենը։

Նախքան այս տուրը Մյունխենգլադբախի «Բորուսիան» «Լայպցիգի» հետ կիսում էր առաջնության առաջին երկու հորիզոնականները, սակայն այս տուրում Մարկո Ռոզեի սաները հյուրընկալվելիս անչափ կարևոր երկու միավոր կորցրեցին։

Հանդիպման ընթացքում ունենալով առավելություն՝ մյունխենգլադբախցիներն այդպես էլ չկարողացան գրավել «Հերտայի» դարպասը։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Ավարտված մյուս հանդիպումներում գրանցեցին հետևյալ արդյունքները․

«Պադերբորն» 2։1 «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»

«Ֆորտունա Դյուսելդորֆ» 2։1 «Ունիոն Բեռլին»

«Քյոլն» 1։0 «Վերդեր»

«Մայնց» 0։1 «Բայեր»

«Շալկե-04» 2։2 «Ֆրայբուրգ»

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023