Սուլշերը Սանչեսի մասին. Նա հեշտությամբ կարող է 20 գոլ խփել

Սուլշերը Սանչեսի մասին. Նա հեշտությամբ կարող է 20 գոլ խփել

17/07/2019 - 12:17

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին:

«Նա թոփ խաղացող է: Եթե նրա հարվածները գնան, նա հեշտությամբ կարող է 20 գոլ խփել:

Մենք գիտենք, թե ինչերի է նա ընդունակ և մենք բոլորս՝ ես, Ալեքսիսը և թիմը, պետք է հնար գտնենք նրա միջից դա կորզելու համար:

Ես չեմ սիրում կոնկրետ որևէ մեկի մասին խոսել, բայց Ալեքսիսը իրարանցում է առաջացրել իր գալու օրվանից (Անգլիա):

«Արսենալում» նա հիանալի էր խաղում: Մենք ուզում ենք, որ նա սկսի խփել «Օլդ Թրաֆորդում», ինչը մեզ լրացուցիչ ոգևորություն կտա:»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023