Սուլշեր. Պետք է լիներ ոչ-ոքի, բայց մենք 3 միավոր վաստակեցինք
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Ուոթֆորդի» դեմ կայացած հանդիպումը (2:1):
««Ուոտֆորդը» սկսեց շատ լավ, և մենք փորձում էինք մեր ամբողջ ուժերով դիմակայել նրանց այդ տեմպին:
Մենք գերազանց պաշտպանվում էինք և մոտ 20 րոպե անց ես նկատեցի, որ ՄՅՈւ-ն սկսել է ավելի լավ խաղալ:Խաղում ավելի շուտ պետք է լիներ ոչ-ոքի, բայց մենք 3 միավոր վաստակեցինք»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում BBC-ն:
# Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր