Սուարեսի դուբլի շնորհիվ «Ատլետիկոն» հաղթեց «Էլչեին» 🎥
Լա լիգայի 14-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ մրցեց «Էլչեի» հետ և վստահ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։
Առաջին խաղակեսի վերջնամասում (41-րդ րոպե) հաշիվը բացեց տանտերերի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ 1։0։
Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին նույն Սուարեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը (2:0)՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Էլչեն» Լուկաս Բոյեի գոլի շնորհիվ 64-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը՝ դարձնելով այն 2։1։
Սակայն, եզրափակիչ խոսքը «Ատլետիկոյինն» էր․ խաղի 80-րդ րոպեին տանտերերը ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտացավ Դիեգո Կոստան և հստակ իրացրեց այն՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։1։
Մադրիդյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 29 միավոր և էլ ավելի ապրապնդվեց մրցաշարային աղյուսակի 1-ի հորիզոնականում, իսկ «Էլչեն» 14 միավորով 15-րդն է։
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Կոստա, Էլչե, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Լուկաս Բոյե