Սուարեսը չի տեղափոխվի Յուվենտուս․ նրա համար նոր գնորդ է հայտնվել
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ապագան շարունակում է մշուշոտ մնալ։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Յուվենտուսը» հրաժարվել է հարձակվողին ձեռք բերելու մտիքց այն բանից հետո, երբ համաձայնության է հասել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի հետ։ Հաղորդվում է, որ հենց բոսնիացի հարձակվողն է եղել թուրինյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա հարձակվողի համար մղվող պայքարին միացել է նաև «Ատլետիկո Մադրիդը»։ Մադրիդյան ակումի համար գործարքը գրեթե անհնար է, եթե «Ատլետիկոյի» ղեկավարները ստիպված լինեն «Բարսելոնային» գումար վճարեն խաղացողի դիմաց։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը դեռևս շաբաթներ առաջ «Յուվենտուսի» հետ համաձայնեցրել էր անձնական պայմանագրի կետերը․ նա թուրինյան ակումբի հետ պետք է կնքել 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով։ Ուրուգվայցի հարձակվողը նույնիսկ սեպտեմբերի 17-ին մեկնել էր Իտալիա, որպեսզի իտալերենի քննություն հանձներ։ Հաղորդվում է, որ Սուարեսը հաջողությամբ հանձնել է այդ քննությունը՝ ստանալով իտալերենի B1 մակարդակի վկայական, ինչի շնորհիվ նա կկարողանա ստանալ Եվրոպական միության անձնագիր։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լուիս-Սուարես, Յուվենտուս, տրանսֆերներ