Սուարեսը մեկնել է Իտալիա՝ քննություն հանձնելու🎥
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում են իտալական մի շարք աղբյուրներ, սեպտեմբերի 17-ին ուրուգվայցի ֆուտբոլիստը մարզում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում, ինչից հետո մեկնել է Իտալիա։ Օդանավակայանից 33-ամյա հարձակվողը գնացել է համալսարան, որպեսզի իտալերենի քննություն հանձնի։
La Gazzetta dello Sport-ի լրագրող Լուկա Բյանկին տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե Սուարեսն ինչպես է դուրս գալիս Պերուջայի համալսարանի մասնաշենքերից մեկից։ Հաղորդվում է, որ քննությունը տևել է մոտ 30-40 րոպե։
Քննության հաջողության դեպքում Սուարեսը կստանա Եվրոպական միության անձնագիր, ինչի շնորհիվ նա «Յուվենտուսի» կազմում ստիպված չի լինի բաց զբաղեցնել այն խաղացողներից մեկի տեղը, ով չի համարվում ԵՄ քաղաքացի։ Այդ դեպքում թուրինյան ակումբը ստիպված կլինի վաճառել իր այն խաղացողներից մեկին, ով չի համարվում ԵՄ քաղաքացի։
Իսպանիայիում այլ օրենսդրական համակարգ է գործում․ նրան այնտեղ բավարար էր ներկայացնել միայն իր կնոջ՝ Սոֆիա Բալբիի անձնագիրը։ Իտալիայում այլ օրենք է գործում, այդ պատճառով էլ Սուարեսը ստիպված է ունենալ սեփական անձնագիր։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Յուվենտուսն» ու Սուարեսն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը։ Խաղացողը նոր ակումբի հետ կկքնի 3 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխավարձը կկազմի 10 մլն եվրո։ Տեղափոխությանը խոչընդոտում է միայն այն, որ «Էլ պիստոլերոն» պայմանագրի խզման հարցում դեռևս համաձայնության չի հասնում «Բարսելոնայի» հետ։
# Բարսելոնա, Լուիս-Սուարես, Յուվենտուս, տրանսֆերներ