Սուարեսը հոբելյանական նվաճման հասավ Լա լիգայի շրջանակում
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Էլչեին»։
Մադրիդյան ակումբի կազմում այդ հանդիպմանը մասնակցեց նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով դարձավ դուբլի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, վերոնշյալ հանդիպումը հոբելյանական էր Սուարեսի համար․ նա Լա լիգայի շրջանակում անցկացրեց իր 200-րդ հանդիպումը։ Այդ ընթացքում նա դարձել է 151 գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։
# Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Լուիս-Սուարես