Սուարեսը կրկին առաջնորդում է Ատլետիկոյին` «հնդկացիներին» փրկելով տնային պարտությունից🎥
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Մինչև հանդիպման 61-րդ րոպեն բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «Ռեալ Սոսիեդադը» Ալեքսանդր Սորլոտի և Ալեքսանդր Իսակի` 7-րդ ու 48-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին հաջողվեց բեկել խաղի ընթացքն ու խուսափել պարտությունից։
«Հնդկացիների» կազմից կրկին փայլեց Լուիս Սուարեսը, ով դարձավ դուբլի հեղինակ և մադրիդյան ակումբին փրկեց տնային պարտությունից։
Այսպիսով, կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Ռեալ Սոսիեդադը» վաստակեց 21 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ատլետիկոն» էլ,18 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, Ալեքսանդր Սորլոտ, Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Ռեալ-Սոսիեդադ