Սոնը զորակոչվել է բանակ

Սոնը զորակոչվել է բանակ

06/04/2020 - 23:49

«Տոտենհեմի» կիսապաշտպան Հին Մին Սոնը լքել է Լոնդոնը և վերադարձել է Հարավային Կորեա, որտեղ մոտ օրերս կմասնակցի զինվորական հավաքի։

Ինչպես տեղեկացնում ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը փետրվարի 16-ին ստացած ձեռքի կոտրվածքից հետո մեկնել էր հայրենիք, որպեսզի ենթարկվի վիրահատության։ Հարավկորեացի ֆուտբոլիստը Լոնդոն էր վերադարձել փետրվարի վերջին։ Խաղացողը գնտվել է կարանտինում, նրան անընհդատ հսկել են բժիշկները, որպեսզի թե՛ կարանտինը, թե՛ վերականգնումը անցնի բնականոն հունով։

Այժմ խաղացողը պարտավոր է մեկնել հայրենիք, որպեսզի անցնի զինվորական վերապատրաստում, քանի որ եթե մինչը 28 տարեկանը լրանալը չմասնակցի այդ հավաքներին, հնարավոր է, ենթարկվի քրեական պատասխանատվության։ 27-ամյա ֆուտբոլիստը Լոնդոն կվերադառնա մայիսին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023