Սոնը գերազանցությամբ ավարտել է զինվորական ծառայությունը (լուսանկար)
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբի հարավկորեացի հարձակվող Հին Մին Սոնը ավարտել է երեքշաբթյա զինվորական ծառայությունը։
Ըստ Հարվային Կորեայի կանոնադրության՝ 28 տարին չլրացած յուրաքանչյուր տղամարդ պետք է անցնի զինվորական պարտադիր ծառայության, որը տևում է 21 ամիս, սակայն այն անձինք, ովքեր երկրի դրոշի ներքո գրանցում են մարզական հաջողություն, կարող են խուսափել ծառայությունից։ Սոնը 2018 թվականին Հարավային Կորեայի հավաքականի կազմում նվաճել էր Ասիական խաղերի ոսկե մեդալը, սակայն պարտավոր էր մեկ ամսով անցնել զինվորական պատրաստություն։
Ապրիլին հարավկորեացի հարձակվողը զորակոչվել էր բանակ։ Նրա ծառայությունն անցնում էր կորեական Չեդջու կղզում։ Այնտեղ նա վերապատրաստվում էր ծովային հետևակի բազային գիտելիքների շուրջ։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, այսօր՝ մայիսի 8-ին, 27-ամյա ֆուտբոլիստը գերազանցությամբ ավարտել է զինվորական վերապատրաստումը։ Սոնը 157 զինվորների շրջանակում եղել է լավագույն հինգ ամենաբարձր արդյունք գրանցած զինվորներից մեկը։ Նա հատկապես փայլել է հրաձգության ոլորտում։ Սակայն, զորացրվելուց հետո հաջորդ 34 ամիսների ընթացքում պետք է մասնակցի հանրային աշխատանքների իրականացման։
Սպասվում է, ֆուտբոլիստը Լոնդոն կվերադառնա այս ամսվա ընթացքում։
# Հին Մին Սոն, Տոտենհեմ