Սոլարին դժգոհ է իր հանդեպ Ռեալի վերաբերմունքից
«Ռեալի» նախկին մարզիչ Սանտիագո Սոլարին դժգոհ է աշխատանքից հեռացվելուց հետո ակումբի վերաբերմունքից:
Արգենտինացին պաշտոնից հեռացվել էր մարտի 11-ին, իսկ նոր գլխավոր մարզիչ էր նշանակվել Զինեդին Զիդանը:
Ինչպես հայտնում է El Confidencial-ը, աշխատանքից հեռացվելուց հետո Սոլարին հանգստանում է Իբիցայում: «Ռեալը» մարզչին հասկացնել էր տվել, որ պլանավորում է նրան թողնել ակումբի աշխատակազմում, բայց մինչ այժմ նրան ոչ մի կոնկրետ բան չեն ասել, ինչը զայրացրել է արգենտինացուն:
Ինքը՝ Սոլարին, չէր կարող պատկերացնել, որ իրեն թույլ չեն տա աշխատել մինչև մրցաշրջանի ավարտը:
Հաշվի առնելով, որ նրա նոր դերը «Ռեալում» դեռ պարզ չէ, 42-ամյա մասնագետը դիտարկում է իր կարիերան այլ թիմերում շարունակելու հնարավորություններ,- հավելում է պարբերականը:
# Ռեալ