Սնեյդեր. «Երբ Իսպանիան տոնում էր հաջողությունը, Ռամոսն ինձ հետ եկավ հանդերձարան և մենք գարեջուր խմեցինք»
«Ռեալ Մադրիդի», «Ինտերի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Վեսլի Սնեյդերը պատմել է, թե ինչպես է Սերխիո Ռամոսն իրեն մխիթարել ԱԱ-2010-ի եզրափակիչից հետո։
– Ի՞նչ հույզեր ունեին իսպանացի ֆուտբոլիստները։
– Որոշները բավական հանգիստ էին. նրանք հիանալի թիմ ունենին։ Շատ ծանր էր 11-մետրանոց հարվածաշարից ընդամենը 3 րոպե առաջ գոլ բաց թողնել և պարտվել։
Երբ Իսպանիան տոնում էր հաջողությունը, Սերխիո Ռամոսն ինձ հետ եկավ հանդերձարան, միասին նստեցինք հատակին և գարեջուր խմեցինք։ Նա ինձ հետ մնաց 45 րոպե. ես երբեք չեմ մոռանա այդ քայլը։
Մենք ամեն ինչից խոսեցինք։ Նա գիտեր, թե որքան տխուր եմ ես այդ պահին։
Երբ ինձ որևէ բան են հարցնում այդ աշխարհի առաջնությունից, դա առաջին բանն է, որը ես հիշում եմ։
– Դա լավագույն Իսպանիայի հավաքակա՞նն էր, որը դուք տեսել եք։
– Մենք նման թիմ չունեինք։ Նրանց կազմում էին հանդես գալիս Խավին, Ինիեստան, Բուսկեստը, Վիլիան… Ես նույնպես կարող եմ ասել, որ այդ խաղում պարտվել եմ լավագույն թիմին, որի դեմ երբևէ խաղացել եմ,- Սնեյդերի խոսքերը մեջբերում է Relevo-ն։
Հավելենք, որ Մունդիալ-2010-ի եզրափակիչում Նիդեռլանդների հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Իսպանիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2010, Իսպանիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Ուեսլի Սնեյդեր, Սերխիո-Ռամոս