Սկանդալային հանդիպումն ավարտվեց երկնիշ թվով հաղթանակով?
Երեկ՝ հունիսի 19-ին, վերսկսվեց նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգան։ 23-րդ տուրի շրջանակում կայացած առաջին խաղում «Ահմատը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով առավելության հասավ «Կռիլյա Սովետովի» նկատմամբ։
Երեկ կայացավ նաև «Սոչի» – «Ռոստով» հանդիպումը, որը վստահաբար կարելի է որակել որպես սկանդալային։ Բանն այն է, որ այս խաղից առաջ «Ռոստովի» միանգամից 6 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Այդ ֆուտբոլիստների թվում է նաև հայազգի Խորեն Բայրամյանը։
«Ռոստովի» հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները և մարզչական կազմը գտնվում են 14-օրյա կարանտինում, իսկ կարանտինն անցկացնու են ակումբի մարզաբազայում։
Սզբնական շրջանակում կարծես թե որոշում կար, որ հանդիպումը պետք է հետաձգվի, նույնիսկ խոսսակցություններ կային, թե կոնկրետ որ օրը պետք է անցկացվի այս հանդիպումը, սակայն վերջնական որոշում պետք է կայացնեին «Սոչիի» և «Ռոստովի» ղեկավարները, իսկ վերջին պահին Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչները լվացին ձեռքները։ «Սոչիի» ղեկավարներ էլ չցանկացան, որպեսզի հանդիպումը հետաձգվի՝ պահանջելով, որ այն կայանա նշված ժամկետում, և եթե «Ռոստովի» ֆուտբոլիստներն էլ չներկայանային հանդիպմանը, ապա սպառնում էր ոչ միայն տեխնիկական պարտություն, այլև, ըստ առաջնության կանոնակարգի, հնարավոր է, ակումբին արգելեին մասնակցել առաջնության մնացած հատվածին, այդ պատճառով «Ռոստովը» ստիպված եղավ երիտասարդական կազմի ֆուտբոլիստներին հայտավորել հանդիպմանը, իսկ թիմի խաղը պահեստայինների նստարանից ղեկավրում էր «Ռոստովի» երիտասարդական թիմերից մեկի մարզիչը, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը նույնպես գտնվում է կարանտինում։
«Ռոստովի» կազմում ամենամեծ ֆուտբոլիստը 19 տարեկան էր, իսկ ամենափոքրը՝ 16։ Շատերը կարծում էին, որ «Սոչին» կհարգի մրցկացին՝ նույնպես խաղադաշտ դուրս բերելով իր դպրոցականներին, սակայն արի ու տես, որ ֆուտբոլային արդար խաղ հասկացողությունն այդ ակումբում ընդհանրապես չեն լսել։
«Սոչիի» մարզչական շտաբը անփորձ պատատիների դեմ խաղում խաղադաշտ դուրս բերեց հիմնական կազմը։ Ճիշտ է՝ հանդիպման հենց մեկնարկում «Ռոստովը» 57-րդ վայրկյանին բացեց հանդիպման հաշիվը, սակայն հետագայում 10 գնդակ բաց թողեց մրցկացից։ «Սոչիի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կոկորինը, դուբլի հեղինակ դարձան Անտոն Զաբոլոտնին և Դմիտրի Պոլոզը, մեկական անգամ աչքի ընկան Իվան Նովոսելցևը և Նիկիտա Կոլդունովը, իսկ Վլադիմիր Աբրամովը գրավեց սեփական դարպասը։
Այս հաղթանակից հետո «Սոչին» 27 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Ռոստովը» 38 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։
# Ալեքսանդր Կոկորին, Անտոն Զաբոլոտնի, Խորեն Բայրամյան, կորոնավիրուս, Ռոստով, ՌՊԼ, Սոչի