Սլովանը պատմության մեջ առաջին գոլը խփեց ՉԼ հիմնական փուլում 🎥

Սլովանը պատմության մեջ առաջին գոլը խփեց ՉԼ հիմնական փուլում 🎥

19/09/2024 - 00:30

Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում հյուրընկալվելիս մրցում է Գլազգոյի «Սելթիկի» դեմ։

Հյուրերի կազմից 66-րդ րոպեին աչքի ընկավ ավստրիացի պաշտպան Կևին Վիմերը և խփեց Սլովակիայի չեմպիոնի պատմության առաջին գոլը մրցաշարի եզրափակիչ հատվածում։ Այդ գոլից հետո Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը կրճատեց հաշիվն ու այն դարձրել 1:3։

Հիշեցնենք, որ «Սլովանի» մեկնարկային կազմում է նաև հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023