Սլովանը կրկին ձախողվեց` խոշոր հաշվով պարտվելով Զագրեբի Դինամոյին 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում Բրատսիլավայի «Սլովանը» սեփական դաշտում մրցեց Զագրեբի «Դինամոյի» դեմ։
Սլովակիայի չեմպիոնը կրկին ձախողվեց և 1:4 հաշվով պարտվեց Խորվաթիայի մայրաքաղաքից ժամանած հյուրերին։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմից հաշիվը բացեց Դավիդ Ստրելեցը, իսկ «Դինամոյից» դուբլ գրանցեց Սանդրո Կուլենովիչը, մեկական գոլ էլ խփեցին Դարիո Սպիկիչն ու Պետար Սուչիչը։
«Սլովանի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Այսպիսով, «Դինամոն» վաստակեց 7 միավոր և բարձրացավ 10-րդ տեղ։ «Սլովանը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վերջին` 36-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դավիդ Ստրելեց, Դինամո Զագրեբ, Չեմպիոնների-լիգա, Սլովան, Տիգրան-Բարսեղյան