Սինիշա Միխայիլովիչը վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Բոլոնիայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայիլովիչը վարակվել է կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա սերբ մասնագետի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ Հաջորդ երկու շաբաթը նա պետք է ինքնամեկուսանա։
Վաղը՝ օգոստոսի 24-ին, ակումբի բոլոր աշխատակիցներն ու ֆուտբոլիստները պետք է հանձնեն ՊՇՌ թեստեր։
Սինիշա Միխայիլովիչը «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2019 թվականի հունվարին, իսկ սույն թվականի հունիսին պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2023 թվականը։
Նշենք, որ մասնագետն ավատրված մրցաշրջանի մեծ մասը քիմոթերապիայի կուրսեր էր անցնում՝ բուժելով արյան քաղցկեղը։
# Բոլոնիա, կորոնավիրուս, Սինիշա Միխայիլովիչ