Սիմոն . «Խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կտայի Զոմերին»
Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային (խմբ.` հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով) և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Իտալիայի ընտրանու դեմ։
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնը, ով ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում կիսվել է իր տպավորություններով.
«Ֆուտբոլն արդար է. մենք իսկական հաղթողներ ենք։ Մի անգամ ես «Բետիսի» դեմ խաղում երկու 11-մետրանոց հետ մղեցի։ Նման դեպք ինձ հետ գրանցվել է նաև մանուկ հասակում։
Ես հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կտայի Յան Զոմերկին»,- 24-ամյա դարպասապահի խոսքերը մեջբերում է El Chiringuto TV-ն։
Հավելենք, որ Յան Զոմերը կրկին հիանալի հանդիպում անցկացրեց` միայն լրացուցիչ ժամանակում կատարելով 8 սեյվ։ Բացի դրանից, 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ նա հետ մղեց Ռոդրիի հարվածը։
Ինչ վերաբերում է Ունայի Սիմոնին, ապա նա 11-մետրանոցների ժամանակ հետ մղեց մրցակցի երկու հարված` մեծապես օգնելով «ֆուրիա ռոխային» նվաճել Եվրո-2020-ի կիսաեզրափակչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# ԵՎՐՈ-2020, Իսպանիայի հավաքական, Յան Զոմեր, Շվեյցարիայի հավաքական, Ունայի Սիմոն