Սիմեոնեն Կոստայի որակազրկման մասին. 8 խաղը դա չափազանց մեծ պատիժ է
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է մրցավարին վիրավորելու համար թիմի հարձակվող Դիեգո Կոստային 8 խաղով որոկազրկելու որոշումը:
«Դա չափազանց մեծ պատիժ է: Ակումբը կպաշտպանի Կոստային:
Նա նախապատրաստվելու է հաջորդ մրցաշրջանին: Հուսով եմ, որ նա կվերադառնա այն մակարդակին, որը մեզ անհրաժեշտ է:
Դուք գիտեք, որ ես մտածում եմ Կոստայի մասին: Մենք պետք է հոգ տանենք մեր խաղացողների մասին, իսկ հիմա առավել ևս, քան սովորաբար:»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: