Սիմեոնեի խաղն, իրոք, պառավել է?
«Ատլետիկո Մադրիդը» շարունակում է անհաջող ելույթների շարքը։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ռեալին» 11 մետրոնացներով պարտվելուց հետո Դիեգո Սիմեոնեի սաները չեն վերգտնում իրենց խաղը։
Նախորդ տուրում «հնդկացիները» պարտվեցին «Էյբարին», ապա հունվարի 24-ին՝ գավաթի շրջանակում Սեգունդա Բ-ի (նշանակությամբ 3-րդն է Իսպանիայում) ներկայացուցիչ «Կուլտուրալ Լեոնեսային», իսկ այսօր սեփական հարկի տակ չկարողացան կոտրել հետնապահ «Լեգանեսի» դիմադրությունը։ Խաղն ավարտվեց գոլազուր ոչ-ոքի արդյունքով։
Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն կողմերին այդպես էլ չհաջողվեց գտնել դարպասի բանալին։
Այս ոչ-ոքիից հետո «Ատլետիկոն» վաստակեց 36 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, «Լեգանեսը» 15 միավորով «Էսպանյոլի» կիսում է վերջին երկու հորիզոնականները։
# Copa del Rey, Ատլետիկո Մադրիդ, Էյբար, Լա-լիգա, Լեգանես, Լեոնեսա, Ռեալ Մադրիդ