Սիթիում լուրջ փոփոխություններ են սպասվում. հայտնի է, թե ովքեր կհեռանան ակումբից
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթիում», ամենայն հավանականությամբ, վերակառուցում տեղի կունենա։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիից» կրած պարտությունը (0:1) ոչ կերպ չի ներազդել Պեպ Գվարդիոլայի որոշման վրա, քանի որ վերակառուցումը դեռևս վաղուց էր ծրագրված։
Աղբյուրի փոխանցմամբ` ամառային տրասֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, «քաղաքաբնակների» շարքերը լքեն միանգամից 4 ֆուտբոլիստներ։ Խոսքը Էմերիկ Լապորտի, Ռահիմ Սթերլինգի, Գաբրիել Ժեզուսի և Ռիյադ Մարեզի մասին է։
Հաղորդվում է, որ առաջին երեքն ավելի վաղ արդեն արտահայտել են իրենց դժգոհությումը` կապված 2020/21 մրցաշրջանում իրենց ստացած խաղաժամանակից։
Ինչ վերաբերում է մանկունյական ակումբի տրանսֆերային գլխավոր թիրախներին, ապա նրանք մտադիր են ձեռք բերել «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին ու «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաբրիել Ժեզուս, Էմերիկ Լապորտ, Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ, Ռահիմ-Սթերլինգ, Ռիյադ Մարեզ, տրանսֆերներ