Սիթին վերջապես վստահ տեսք ուներ, իսկ Լիվերը դրամատիկ պայքարում միավորներ կորցրեց🎥
Նոյեմբերի 28-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը։
Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կայացավ տուրի մեկնարկային խաղը, որի շրջանակում «Նյուքասլը» հյուրընկալվելիս երկու անպատսխան գնդակ ուղարկեց «Քրիստալ Փելասի» դարպասը։
«Կաչաղակներին» հաղթանակ պարգևեցին Կալում Վիլսոնի և Ժոելինտոնի խփած գոլերը, ովքեր մեկական անգամ էլ փոխանակվեցին գոլային փոխանցումներով՝ օգնելով միմյանց։
«Նյուքասլը» վաստակեց 14 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ «Փելասը» 13 միավորով 14-րդն է։
Բավականին դրամատիկ պայքարում անցավ «Բրայթոն» – «Լիվերպուլ» հանդիպումը։
Ինչպես գիտեք, մերսիսայդյան ակումբը բավականին լուրջ կորուսնտեր ունի և գրեթե անհնար է դառնում կատարյալ հանդիպում անցկացնել։
Այս խաղն էլ բացառություն չէր։ Չնայած Յուրգեն Կլոպի սաները վերահսկում էին գնդակի ընթացքը, սակայն «Լիվերպուլի» ֆուտբոլիստները պետք է գոհ լինեն, որ կարողացան 1 միավոր տանել Բրայթոնից։
Հավելենք, որ 20-րդ րոպեին տանտերերը կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Նիլ Մոպեյը շեղ հարվածեց 11 մետրանոց նշակետից։ Խաղի հաշիվը բացվեց 60-րդ րոպեին, երբ Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո հերթական գոլը խփեց Դիոգու Ժոտան։
84-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սադիո Մանեն կրկնապատկեց հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Սթյուարտ Ատվելը խաղից դուրս վիճակ արձանագրեց սենեգալցու մոտ։ Առաջին խաղակեսում էլ նույն պատճառով չեղարկվեց Սալահի խփած գնդակը։
90+3-րդ րոպեին «Բրայթոնի» ֆուտբոլիստները ևս մեկ 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին այս անգամ մոտեցավ Պասկալ Գրոսը, ով էլ կարևոր միավոր փրկեց իր թիմի համար։
Այսպսիով, խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ «Բրայթոնը» վաստակեց 10 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» 21 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, սակայն «Տոտենհեմը», «Չելսին» և «Լեսթերը» իրենց հանդիպումները դեռևս չեն անցկացրել։ «Շնաձկներն» ունեն 20, «Չելսին» ու «Լեսթերն» էլ 18-ական միավոր։
Չեմպիոնության ֆավորիտներից «Մանչեսթեր Սիթին» վերջապես ուրախացրեց երկրպագուներին՝ 5։0 հաշվով ջախջախելով «Բյորնլիին»։
«Քաղաքաբնակների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռիյադ Մարեզը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Բենջամին Մենդին ու Ֆերրան Տոռեսը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 15 միավոր և բարձրացան 8-րդ հորիզոնական, իսկ «Բյորնլին» 5 միավորով 17-րդն է։
# ԱՊԼ, Բենջամին Մենդի, Բյորնլի, Բրայթոն, Դիեգու Ժոտա, Ժոելինտոն, Լիվերպուլ, Կալում Վիլսոն, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Նիլ Մոպեյ, Նյուքասլ, Պասկալ Գրոս, Ռիյադ Մարեզ, Սադիո-Մանե, Քրիստալ-Փելաս, Ֆերրան Տոռես