Սիթին պատրաստ է կլորիկ գումար վճարել Բորուսիայի կիսապաշտպանի դիմաց
«Բորուսիա Մյունխենգլադբախի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան, հնարարվոր է, կարիերան շարունակի ԱՊԼ-ի գրանդներից մեկի կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, 23-ամյա շվեյցարացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» Զաքարիային ցանկանում են ձեռք բերել 2021 թվականի առմանը, ում դիմաց պատրաստ են վճարել 40 մլն եվրո։
Հավելենք, որ Դենիս Զաքարիան հիմնականում հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, ինչպես նաև կարողանում է փակել նաև կենտրոնական պաշտպանի դիրքը։
Զաքարիան 2017 թվականից խաղում է «Բորուսիայի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ մասնակցել է 96 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Դենիս Զաքարիա, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Քրիստիան Ֆալկ